«Ասֆալտի վրա ասֆալտ են անում, ընկել են ստից՝ «կոտլետ առ կոտլետ հետ ենք բերելու»-ի հետևից». Վարդան Ղուկասյան

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր պաշտոնը ստանձնելուց հետո իր ելույթում ասաց, որ գիտակցաբար է մտել ծանր լծի տակ, և եթե մարդն աշխատում է, այն բնորոշ է «եզան լծին»։

Խոսելով քաղաքի խնդիրների մասին, Վարդան Ղուկասյանն առաջինը մատնանշեց աշխատատեղերի հարցը՝ ասելով, որ այն «կաղում է» ամբողջ Հայաստանում, հատկապես՝ Գյումրիում։

«Դրսից 12 մլրդ դոլար վերցրել են, բայց 12 աշխատատեղ չեն ստեղծել։ Երկրորդ խնդիրը վերաբերում է տնակներին։

Պետությունը խնդիրներին մոտ չի գալիս, ընկել են ստից՝ «հատիկ առ հատիկ, ջիպ, կոտլետ առ կոտլետ հետ ենք բերելու»…, ասֆալտի վրա ասֆալտ են անում։

Կարդացեք նաև

Հիմա էլ ուզում են Թուրքիայի սահմանը բացեն։ Սահմանը որ բացեցին, Թուրքիայում վարկերը 2-4 տոկոս է, բացի այդ՝ գործարարներին տալիս են 1 տոկոս։

Այն ժամանակ երբ դարձա քաղաքապետ՝ 1999 թվականին, քաղաքապետարանի ու ժողովրդի մեջ մեծ անդունդ էր գոյացել։ Ես կարողացա այդ անդունդը փոխել այնպես, որ ժողովուրդն ասում էր՝ «գնանք հերանցս տուն», քաղաքապետարանը դարձավ ժողովրդի «հերանց տունը»»,- նշեց Վարդան Ղուկասյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930