«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար (2016-2018թթ. հուլիս), ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փորձագետ, ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի նախկին խորհրդական Աշոտ Հարությունյանն է:
Հարկային բեռի ավելացմամբ մինչև հիմա ոչ մի ոլորտ չի զարգացել։ Առավել ևս՝ չի զարգանա գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսությունը զարգացնելու համար հարկավոր է ճիշտ ու ժամանակին օժանդակել գյուղացուն։ Թե չէ, ընդունվում են օրենքներ ու մշակվում ծրագրեր, որոնք այդպես էլ ոչինչ չեն տալիս, մի բան էլ դժվարացնում են գյուղացու կյանքը։ Զարմանալի չէ, որ արդյունքներն էլ այսպիսին են։ Իբր անկումը քիչ է, ուզում են, որ ավելի խորանա։
Հայաստանի տնտեսությունն այս տարի արտաքուստ բարձր աճ է արձանագրում։ Բայց այդ աճը նստած է ռումբի վրա, որը կարող է պայթել ցանկացած պահի։
«Դուք տեղյակ եք, անշուշտ, որ մենք տնտեսական իրավիճակի առումով բավականին լավ վիճակում ենք և երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, բայց մյուս կողմից ՝ գյուղատնտեսության ոլորտում ունենք խնդիրներ, այսինքն՝ գյուղատնտեսական արտադրանքի անկում ունենք»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: