«Այս իրավիճակը մտահոգություններ է առաջացնում բնակիչների շրջանում, ով հնարավորություն ունի, մտածում է գնալու մասին, խոշոր ու մանր անասունները ծախում են, հնարավորություն չունեն պահելու։ Մենք մի հավաբնի չափ տեղ չունենք, որտե՞ղ գնանք, Երևա՞ն, ընկնենք մարդկանց ոտքերի տա՞կ, ընկնենք Նիկոլ Փաշինյանի ոտքի տա՞կ։ Գյուղում բնակիչների մի մասը գազ չունի, խմելու ջուր չկա, գնում ենք դույլերով այլ տեղից ենք բերում, աշխատանք չկա, ու այսքանին էլ գումարվում են թշնամու կրակոցները։