Այսօր դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից հետո լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին ադրբեջանական գերության մեջ հայտնված իր մարտական ընկերների մասին, հատկապես, երբ ՀՀ իշխանամերձ շրջանակների կողմից մեղավորության սլաքներն ուղղվում են նրանց, նաև Արցախի վերջին նախագահի ուղղությամբ։
«Եթե հավատանք Պաշտպանության նախկին նախարարին, ով օրեր առաջ հայտարարեց քաղաքական հավակնությունների մասին, ապա նա ասաց, որ ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանի ցուցումով են ձերբակալել նախկին պետնախարարին։ Կարծիքներ են շրջանառվում, և շատ հնարավոր է, որ կա գործարք, և այդ գործարքի միջոցով Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում՝ ի դեմ Արմեն Աշոտյանի, կալանավորում է այն մարդկանց, որոնք նրան կխանգարեին Արցախի հանձնման գործում։ Ալիևն էլ գերեվարել է այն հայերին, որոնք Արցախից կարող էին գալ այստեղ ու խանգարել Նիկոլ Փաշինյանին։ Քանի կա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ մենք չենք կարող դրական ակնկալիքներ ունենալ»,- շեշտեց Հ. Դանիելյանը։