Ռուս քաղաքական վերլուծաբան, արևելագետ, կովկասագետ Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երկու հարցազրույցներում ընդհանուր առմամբ լուրջ տարաձայնություններ չեն երևում, հատկապես ՀՀ իշխանությունների կողմից Ալիևի պահանջներին դիմադրություն գրեթե չկա։
ԱՄՆ-ը պետքարտուղար Բլինքենի մակարդակով ճանաչում է Հարավային Կովկասում Ադրբեջանի «առանցքային դերն» ապագա ռեգիոնալ գործընթացներում և սպասում ռեգիոնալ-տրանսռեգիոնալ կապուղիների բացմանը։
Մինչ ՀՀ իշխանությունները բոլոր մակարդակներով համարձակորեն բոյկոտում են Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ դիրքավորվելով՝ որպես արևմտամետ երկիր, չստանալով դրա դիմաց Արևմուտքից որևէ էական բան, համապատասխանաբար շփումներ են փորձում կառուցել նաև ադրբեջանամետ Ուկրաինայի հետ։
«Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների դետալներն ընդգծում են ընդհանուր պատվեր։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն հայ ժողովրդի թշնամիները չեն, բայց ստեղծված իրավիճակում փորձում են մաքսիմալ կապիտալիզացնել իրադարձությունները` հօգուտ սեփական շահերի։ Վերջիվերջո, թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող վերջին արգումենտն այն է, որ՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզանից ի՞նչ եք ուզում։
Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձային փոփոխությունների, զուգահեռաբար՝ Ադրբեջանի պատերազմական սպառնալիքների ու ՀՀ անվտանգության դեֆիցիտի ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի երևանյան այցից հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց Բրյուսել։
«Կարծում եմ՝ Իրանի ուղերձները հաշվի չառնելը կնշանակի մերժել իրական դաշնակցին և գնալ խոստումներ տվողների ետևից, խոստումներ, որոնց ներքո Հայաստանի համար որևէ լուրջ աջակցություն չկա թաքնված»,- նկատեց նա։
Հայաստան-ԵՄ հարաբերություններն իրենց տեսանելի հատվածում բում են ապրում, սակայն սուր աչքն այդ վառվռուն ֆասադի հետևում չի կարող չնկատել համակարգային, կոնցեպտուալ խնդիրներ, որոնք հարցականի տակ են դնում նման ճարտարապետությամբ կառուցված կոնստրուկցիայի դիմացկունությունը:
Հերթական նոյեմբերի 9-ը առիթ է ստեղծում վերլուծելու 44-օրյա պատերազմի ավարտն արձանագրող փաստաթղթի ազդեցությունն ու հետևանքները մեզ վրա: Ուղիղ 3 տարի առաջ հայ ժողովրդի համար շոկային էր եռակողմ հայտարարության բովանդակությունը, և Սերժ Սարգսյանի դիպուկ ձևակերպմամբ հայկական կողմից այն ստորագրող անձին ամուր կպավ «կապիտուլյանտ» բնորոշումը: