Ճշմարիտ քրիստոնյան ապրում է Աստծու պատվիրանները պահելով: Քրիստոնյայի առաքելությունն այս աշխարհում բոլոր աստվածահաճո առաքինություններից բացի նաև մարդասիրությունն է: Սուրբ Գրքում բազմաթիվ օրինակներով Աստված մեզ սովորեցնում է բարիք գործել և հատկապես կարևորել հոգևոր արժեքները և ոչ թե նյութականը: Հոգևոր արժեքները հոգևոր գանձեր են: «Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում»,- ասում է Տերը: