1919 թվականը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ կարևոր և միևնույն ժամանակ դժվարին շրջան էր։ Երկիրը նոր էր հռչակել անկախությունը, սակայն կանգնած էր՝ ինչպես արտաքին քաղաքական մարտահրավերների, այնպես էլ՝ ներքին սոցիալ-տնտեսական ծանր խնդիրների առաջ։
Հայոց ցեղասպանության տարիներին և դրան հաջորդած ծանր ժամանակաշրջանում, հասարակական կազմակերպությունների կողքին, նշանակալի դեր է կատարել նաև Հայ եկեղեցին՝ ձեռք մեկնելով բազմահազար գաղթականներին: Գաղթականների մեծ մասի առաջին կանգառը եղավ Սուրբ Էջմիածինը և Արևելյան Հայաստանում Հայոց ցեղասպանության առաջին հարվածն իր վրա ընդունեց հենց Մայր Աթոռը:
Թուրքական հակահայ քաղաքականության քննադատության հետ մեկտեղ՝ թերթը զբաղվում էր նաև Արցախի բնակչությանը համախմբելով, որպեսզի կազմակերպված լինի Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների փրկության գործը: Արցախի գրատպության և մամուլի տպագրության գլխավոր կենտրոն Շուշին կարողանում էր այդկերպ լուրջ քաղաքական և հասարակական գործունեություն ծավալել: