Սեպտեմբերի 14-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ ստորագրելու է մի փաստաթուղթ, որից հետո գուցե ժողովուրդն իրեն իշխանությունից հեռացնի, բայց այդ փաստաթուղթը ստորագրելու է։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը սեպտեմբերի 15-ին կեսօրից առաջ հաղորդագրություն էր տարածել, տեղեկացնելով, որ Արցախի Հանրապետության նախագահը և Արցախի Ազգային ժողովի պատվիրակությունն այս պահին գտնվում են Երևանում։