«Թրամփի նախաձեռնությունների հաջողության մասին հնարավոր կլինի դատել միայն որոշ ժամանակ անց։ Եթե ստորագրվելու է մտադրությունների, փոխըմբռնման հուշագիր, ապա այն, մեծ հաշվով, կողմերի միջև ոչինչ չի փոխում, եթե կողմերն ընդունում են ԱՄՆ այլ առաջարկներ, որոնք վերաբերում են ապաշրջափակմանը, ապա դա այլ հարթություն է, ուստի արդյունքները կարող են տարբեր լինել։ Բնականաբար, ամերիկյան կողմը՝ որպես միջնորդ, ցանկանալու է իր համար առավելագույն արդյունքներ արձանագրել»,- նկատեց Ֆյոդոր Լուկիանովը։
«Գուցե պարզ է օրինակս, բայց փոքր երեխան կրակից չի վախենում, չի մրսում, որովհետև չի գիտակցում։ Մենք էլ նույն ձևով չենք գիտակցում այն վտանգը, որը կախված է մեր գլխին։ Քաղաքական առումով մենք էլ մանկամիտ քայլեր ենք իրականացնում, իսկ նախկին սերունդը մանկամիտ չէր։
«Հայաստանում այս թեզը մոռացության է տրվել, բոլորը հիշում կամ ներկայացնում են այնպես, որ դա Նիկոլ Փաշինյանն է առաջ քաշել։ Ձեզ հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը տոտալիզացիայի մեջ նստած մտածում էր՝ բա լավ, էլ ի՞նչ իմաստ ունի իր քաղաքական կյանքը, հիմա էլ ինչի՞ մասին խոսի։ Հենց այդ պահին էլ Իլհամ Ալիևը դաշտ նետեց խաղաղության պայմանագիր ստորագրելու քաղաքական-առաջարկ փրկօղակը»։