Չգիտեմ՝ պատկերացնո՞ւմ եք այն ծանր ու վտանգավոր դրությունը, որում գտնվում էր Հիսուս այս ուշագրավ խոսքն արտասանելիս։ Հարկ է, որ այս մասին փոքր-ինչ բացատրություններ տամ։ Իսրայելի քաղաքական մթնոլորտը շատ մռայլ ու խառնաշփոթ էր. հրեաները չէին հանդուրժում հռոմեական տիրապետությունը։ Սրան հակառակ, սակայն, ժողովրդի մեջ մի խմբավորում կար, որը համակիր էր հռոմեական տիրապետությանը և որն իր ներքին, զորեղ միջոցներով զորավիգ էր լինում Օգոստոսի և Տիբերիոսի աշխարհակալ քաղաքականությանը։
Նիկոլ Փաշինյանի վարքում անհավասարակշռության ակնհայտ դրսևորումներ, իհարկե, կան, սակայն հոգեպես նա առողջ է։ Իր պրոբլեմը բարոյական ոլորտի պրոբլեմ է։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ մասնագիտորեն մեկնաբանելով Փաշինյանի հոգեբանական բնութագրի մասին հարցը։