Չարը երբեք քնած չէ: Սատանան ամենամեծ փորձությունները՝ բարկություն, անհանդուրժողականություն նաև ապաշխարության մեջ գտնվող մարդկանց է բերում: Եթե առավոտյան սկսենք Սուրբ Գրքի ընթերցանությամբ, եկեղեցի այցելությամբ և նույն ծրագրով ավարտենք մեր օրը, մասնակցենք Սուրբ Պատարագներին, կկարողանանք այս ամենից ազատվել:
Հիսուսի այս նոր պատվիրանը նախազգուշացնում է չբարկանալ, որպեսզի մարդու ձեռքը հեռու պահի սպանություն գործելուց և արգելի սուրը պատյանից դուրս բերելն անգամ: Երբ Գեթսեմանիի ձորում Պետրոսը, Վարդապետի հանդեպ տածած սիրով և միաժամանակ վրեժխնդրության ոգով լցված, իր սուրը պատյանից հանեց ու հարվածելով՝ կտրեց զինվորի ականջը, հեզ Հիսուս սաստեց Իր առաքյալին՝ հրամայելով սուրը պատյանի մեջ դնել: