Նոր գաղտնուղի՝ Բջնիի ամրոցում, Բաղաբերդում՝ կավե կարաս՝ լի ցորենով, և նոր պարիսպ՝ Զվարթնոցի տաճարում։ Հնագետների կողմից կատարված պեղումների և դրանց արդյունքների մասին 168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք հնագետ Ավետիս Գրիգորյանի հետ։
«Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում վերականգնող ճարտարապետ Արա Զարյանի հետ զրուցել ենք «Սյունյանց աշխարհի բերդերը» գրքի, Հառիճավանք վանական համալիրի Սբ․ Աստվածածին եկեղեցու մուտքի վերնամասում գտնվող որմնանկարի (13-րդ դ.) ամրակայման ու մաքրման աշխատանքների մասին։
Հնագիտական արշավախմբի ղեկավար Ավետիս Գրիգորյանի փոխանցմամբ` պատերի շարվածքներում նկատել են վերակառուցումների հետքեր, մասնավորապես՝ քանդակազարդ սրբատաշ բազում քարերի դեպքում։