Հուլիսի 5-ին 168.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր Հայաստանում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսների ու թեմակալ առաջնորդների ժողովին նախորդած իրադարձություններին: Գրել էինք, որ Եպիսկոպոսաց ժողովի ավարտին տարածվել էր բավականին կոշտ հայտարարություն, իսկ ժողովին նախորդել էր Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցու հարցերով կուրատոր Արայիկ Հարությունյանի չստացված հնարամտությունը: