Ազգային ժողովը հրատապ մեկ անձ ընթացակարգով հերթական գնումն է կատարել` 15 միլիոն 243 հազար դրամով ձեռք բերելով բազկաթոռներ։ 3 տեսակի 150 բազկաթոռների մատակարարը՝ «Պահեստ 1» ՍՊԸ-ն, ընտրվել է առանց մրցույթի՝ ՀՄԱ (հրատապ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով):