«Պետք է կոչ անեին հանրությանը՝ ուշադրություն դարձնել այս կամ այն բանին: Ինչի՞ն գնամ, ես՝ որպես սպառող, նայեմ: Օրինակ, կարող էր նշվել, որ քաղաքացին որոշակի հատվածից կարող է տեսնել խոհանոցի սանտիտարահիգիենիկ պայմանները: Պետք է խոսել խնդիրների մասին, ոչ թե «գալոչկայի» համար: Բա, եթե ասում են, որ թունավորումների 70 տոկոսը հավի մսից է, ի՞նչ են խորհուրդ տալիս. ասո՞ւմ են, ինչպես հալեցնել սառեցված հավը»,- մեզ հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը: