«Մեր գենետիկ հիշողության մեջ կա գորգը, մարդը շատ հաճախ ուզում է միշտ իր հետ վերցնել այդ տաքուկ ու փոքր խորհրդանիշը։ Հիմա ես որքան շատ սովորեցնեմ ու որքան շատ տամ երեխաներին, այս մշակույթն այնքան ավելի երկար է ապրելու։ Չգիտեմ՝ հետագայում քանի հոգի կսովորեցնի այլ մարդկանց, բայց կարևորը, որ այդ ամենը մնա իրենց հիշողության մեջ»,- շեշտեց մեր զրուցակիցը։