Արցախյան 44-օրյա պատերազմն ահռելի ծանր հետևանքներ է թողել մեր բնակչության ժողովրդագրական պատկերի վրա, որովհետև այդ պատերազմում զոհվել են հատկապես վերարտադրողական տարիքի տղամարդիկ։ Ավելին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք նմանը չունեցող մահացության բարձր գործակից ունեցանք, ավելին, քան ունեցել ենք 1988 թվականի երկրաշարժի հետևանքով։
Ազգային կողմնորոշումը գիտության մեջ այնքան էլ կարևոր չէ, որովհետև գիտնականը պետք է վեր լինի ազգային պատկանելությունից, չեզոք ու արդարացի քննի հարցը, բայց ճիշտ եք. այն ներկայացուցիչները, որոնք ՄԱԿ-ի կողմից ներկայացված էին և սեպտեմբերի 19-ից հետո եկել էին տարածաշրջանում իրողությունը գնահատելու, կարելի է ասել, որ քաղաքականացված հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ այդքան էլ բռնության հետքեր չկան, ու զարմացել են, թե ինչո՞ւ է Արցախի ժողովուրդը լքել այն:
Մենք շատ անհատական ազգ ենք: Յուրաքանչյուր անձ գանձ է, և դա է կարծես խոչընդոտ հանդիսանում. կարծում է, որ ինքն ավելի խելացի է, քան դիմացինը, և դա է պատճառը, որ շատ անգամ չենք կարողանում միավորվել՝ կարծելով, որ դիմացինը կխաբի քեզ: Պետք է հասկանանք իրար, եսը նվազեցնել, որպեսզի առաջ գնանք: Ես չեմ ուզում, որ անընդհատ սգանք: Փարիզում իմ ամեն առավոտը Հայաստանով է: Ու երբ ռեպորտաժ տեսա, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո մայրերը կրկին զավակ են ուզում պարգևել մեր երկրին, ճիշտ համարեցի համերգ կազմակերպել Երևանում՝ օպերային արտիստների հետ, ու հասույթը տրամադրել այն նորածնին, ով մեր ապագան է:
Ի տարբերություն մեծահասակների՝ փոքրերը հիմնականում լռում են, ու հենց այդ լռությունն է ավելի հետաքրքիր արտացոլում լուսանկարչությունը։ Կարող է առօրյայում իրենք շատ ժամանակ ուրախ են, խաղեր են խաղում, բայց հենց պատերազմական թեման բարձրաձայնվում է՝ իրենց խաղից դուրս են գալիս ու լռում են։ Այդ լռությունից ես ապրումն եմ վերցնում։ Օրինակ, այդ երեխան, որ տիկնիկի փոխարեն՝ հրացան էր վերցրել՝ կյանքն էր նրան ստիպել, որ այդպես անի։