168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նախ ընդգծեց՝ իրեն հայտնի չէ այնպիսի արցախցի, որը նախորդ տարի սեպտեմբերին դիմած լինի Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իրեն դուրս բերի Արցախից։
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ընդգծեց՝ առհասարակ իրեն հարգող որևէ պետություն նման բան չի անի, պատանդառության մեջ գտնվող անձին չի ստիպի հարցազրույց տալ։
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո գերեվարած Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին պահելով պատանդառության մեջ, նրանց ստիպում է հարցազրույցներ տալ։ Երեկ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվում էր այդ հարցազրույցից փոքր հատված՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հետ։
168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ի՞նչ անելիքներ ունի, որպեսզի հայ պատանդներին Ադրբեջանը չստիպի հարցազրույցներ տալ։
168.am-ի հետ զրույցում Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դեպքում խնդիրներն ավելի ծանր ու բարդ են։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը խոսելով ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաներին հայրենիք վերադարձնելու քայլերի մասին, նկատեց՝ բոլորը պետք է աշխատանքներ տանեն՝ պետական կառույցներից սկսած՝ մինչև միջազգային կառույցներ։
168.am-ի հետ զրույցում Հայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը խոսելով այս մարդկանց հայրենիք վերադարձնելու իրատեսական քայլերից՝ կարծիք հայտնեց, որ նրանց հայրենիք կարող են վերադարձնել միայն քաղաքական որոշման արդյունքում։
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների ճակատագրի մասին ասաց, որ հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող ու ցանկություն չունի հայրենիք վերադարձնել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը և այն գերիներին, որոնք Բաքվի բանտում են հայտնվել հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձավ նաև Բաքվի բանտերում գերու կարգավիճակով գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից, մասնավորապես, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, որի վերաբերյալ, մի քանի օր է՝ լուրեր են տարածվում, թե մահացել է: Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, թեև այդ հարցերը իր մանդատի շրջանակներում չեն, այդուհանդերձ իր լիազորությունների շրջանակներում խնդրով զբաղվում է։