«Կարծում եմ՝ միջազգային հանրությունը կարող է և պետք է դա անի։ Այս հարցերով, նաև հարազատների անունից մի քանի անգամ արդեն տարբեր դեսպանություններ և ՀՀ պատկան մարմիններ նամակներ եմ հղել։ Կան դեսպանություններ, որ արձագանքել են, կան, որ ընդհանրապես չեն արձագանքել։ Արձագանքներն այնպես են եղել, որ հանդիպումներ են նշանակել, քննարկել են, խոսել են այդ գործում իրենց լիազորությունների կամ կարողությունների մասին»։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ իրականում արցախյան կողմի համար ամեն ինչ շատ հստակ է, Արցախը բազմիցս իր դիրքորոշումն արտահայտել է, որ շարունակելու է պայքարն ինքնորոշման իրավունքի ճանաչման համար։
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը սպանում էր հայ զինծառայողներին և անմարդկային վայրագությունների էր ենթարկում դիերը, նրանք սպանում էին նաև ռազմագերիներին՝ նկարահանում և տարածում էին։