Միջազգային հանրությունը ոչինչ չի անելու, քանի դեռ քայլ չի անում ՀՀ Կառավարությունը.Գեղամ Ստեփանյան

Այսօր Բաքվի դատարանում մեկնարկում է Բաքվում պահվող 23 գերիներից 15–ի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։

Դրանով պայմանավորված՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև  կազմակերպվել է բողոքի ակցիա՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով։

Արցախի նախկին ՄԻՊ  Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նախ նշեց, որ անգործությունից շատ ավելի լավ է շարունակել պայքարը, այդ թվում՝ ակցիաների միջոցով, եթե անգամ դրանց արդյունավետության հետ կապված թերահավատություն կա, փորձելով միջազգային ճնշում գեներացնել և հասնել Բաքվում պահվող հայ գերիների վերադարձին:

Գեղամ Ստեփանյանի խոսքով, Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի ուղերձը հերթական անգամ հաստատեց, որ տեղի ունեցողը չի կարող համարվել իրավական գործընթաց:

Կարդացեք նաև

«Միջազգային հանրությունը ոչինչ չի անելու, մինչև չլինեն հստակ ձևակերպված պահանջներ ՀՀ իշխանությունների և Սփյուռքի կողմից ու դրանք չներկայացվեն միջազգային կառույցներին»,- հավելեց Արցախի նախկին ՄԻՊ-ը:

Տեսանյութեր

Լրահոս