
ՀՀ իշխանությունը չպե՛տք է լուծարի Մինսկի խումբը. ոչ ոք իրավունք չունի որոշել արցախցիների փոխարեն
Երևանի Ազատության հրապարակում բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանությանը նվիրված մեծ հանրահավաք է հրավիրվել:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն իր ելույթի սկզբում շեշտել է՝ հավաքվել են ևս մեկ անգամ ասելու, որ աշխարհի առաջ իրենց բռնությամբ զրկել են հայրենիքից, բայց դա չի նշանակում, որ իրենք հրաժարվում են իրենց հայրենիքից:
Գեղամ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ապրող հայրենակիցներին, ՀՀ քաղաքացիներին, որոնք տուն-տեղ, գերեզմաններ, հայրենիք կորցրած արցախցիների առջև իրենց սրտերն ու դռներն են բացել և եղբայրական հոգատարություն են ցուցաբերել:
«Պարզ մարդկային շնորհակալություն ասենք բոլոր նրանց, որոնք վեր են կանգնած «մնայիք՝ կռվեիք», «ղարաբաղցի՞, թե՞ հայ», «ձեզ հյուրի պես պահեք» նմանատիպ պառակտիչ խոսույթից»,- նշել է նա՝ հավելելով, որ նման տարանջատումներ չպետք է լինեն մեր մեջ:
Արցախի ՄԻՊ-ը շարունակել է, որ բռնի տեղահանվածներին տրվող սոցիալական աջակցությունը պետք է պահպանվի, քանի դեռ յուրաքանչյուր տեղահանվածի կեցության հարցն արժանապատիվ և ընդմիշտ լուծված չէ:
Իսկ արցախցիների իրավունքների հիմնաքարը դա անվտանգ վերադարձի իրավունքն է, և ըստ Գեղամ Ստեփանյանի, երբևէ չեն պատրաստվում հրաժարվել այդ իրավունքից, որն ամրագրված է և պիտի առաջ մղել:
Ըստ այդմ՝ ՀՀ իշխանություններին և միջազգային դերակատարներին պահանջը հետևյալն է՝ Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի հարցը պետք է դառնա բանակցային օրակարգի մաս:
Մանրամասները՝ տեսանյութում