Վստահ եմ՝ ԱՄՆ-ը կարող է այս հումանիտար բնույթի հարցի ուղղությամբ մեծ ջանքեր ներդնել ու հասնել արդյունքի. Արցախի ՄԻՊ

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո 150 հազարից ավելի արցախահայերի համար ողբերգությունը շարունակվում է առ այսօր: Oկուպացված Արցախ, կորցրած հայրենիք, գերության մեջ մնացած հարազատների շիրիմներ ու անհետ կորածներ, ցավը, որը որևէ կերպ չեն կարողանում մեղմել։ Անհետ կորածների հարազատներն իրենց քունը կորցրած՝ թակում են հայաստանյան պետական ու հասարակական կազմակերպությունների դռները՝ մի լուր իմանան իրենց հարազատների մասին։ Զոհվածների հարազատները խնդրում, պահանջում են, որ ՀՀ իշխանությունները բանակցեն թշնամու հետ՝ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված ու Արցախում հուղարկավորված իրենց հարազատներին արտաշիրմում անեն ու տեղափոխեն Հայաստան։ Այս պահանջով արցախահայերն օրերս հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ իրենց պահանջը ներկայացնելու Նիկոլ Փաշինյանին, մի քանի ժամ Կառավարության շենքի մոտ սպասելուց հետո, այդպես էլ նրանց ներսից որևէ մեկը չընդունեց։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների, իսկ սեպտեմբերի 25-ին՝ Ասկերանում բենզինի պայթյունի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների հարազատները լրագրողների հետ զրույցում ասացին՝ դիմել են ՀՀ-ում միջազգային տարբեր կազմակերպությունների, ՀՀ տարբեր պետական մարմինների։

168.am հետ զրույցում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը խոսելով արցախահայերի այս պահանջի մասին և ապա պատասխանելով հարցին, թե  միջազգային հանրությունը կարո՞ղ է որևէ արդյունավետ քայլ իրականացնել և հնարավորության դեպքում հարցին դրական լուծում տալ, ասաց.

«Կարծում եմ՝ միջազգային հանրությունը կարող է և պետք է դա անի։ Այս հարցերով, նաև հարազատների անունից մի քանի անգամ արդեն տարբեր դեսպանություններ և ՀՀ պատկան մարմիններ նամակներ եմ հղել։ Կան դեսպանություններ, որ արձագանքել են, կան, որ ընդհանրապես չեն արձագանքել։ Արձագանքներն այնպես են եղել, որ հանդիպումներ են նշանակել, քննարկել են, խոսել են այդ գործում իրենց լիազորությունների կամ կարողությունների մասին»։

Կարդացեք նաև

Արցախի ՄԻՊ-ը հիշեցրեց, որ օրերս Հայաստանում էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը, որն անդրադարձել է նաև նմանատիպ  հարցերի՝ նշելով, որ մարդիկ չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին։

«Վստահ եմ՝ Միացյալ Նահանգները շատ հանգիստ կարող է այս հումանիտար բնույթի հարցի ուղղությամբ մեծ ջանքեր ներդնել ու հասնել արդյունքի։ Բայց արդյո՞ք ներդրվում են համապատասխան ուշադրություն ու ջանքեր, սա է ամենակարևոր հարցերից մեկը։ Մենք այս ուղղությամբ հնարավորինս պետք է աշխատենք, որպեսզի միջազգային հանրության տարբեր դերակատարներ ոչ թե խնդրի մասին լսեն ու անցնեն առաջ, այլ իսկապես շատ մեծ ուշադրություն դարձնեն հումանիտար հարցերին, սա էլ հո քաղաքական հա՞րց չէ։ Սրանք բացարձակ հումանիտար բնույթ ունեցող հարցեր են, որոնցում կոնկրետ միջազգային դերակատարները, ոչ միայն տարբեր պետություններ, այլև նույն ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը և այլ կառույցներ, որոնք առնչություն ունեն մարդու իրավունքների հետ, պետք է իրենց ներդրումն ունենան»,- եզրափակեց Գեղամ Ստեփանյանը։

Նշենք, որ երեկ 168.am հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ևս անդրադարձել էր արցախահայերի այս պահանջին, շեշտելով, որ Կարմիր խաչը ոչինչ չի կարող անել, եթե չլինի պայմանավորվածություն կողմերի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031