«Շատ կարևոր է, որ խաղաղության պայմանագրից հետո մենք նաև ունենանք երաշխավոր, երաշխիքներ ունենանք, որովհետև մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի, կարելի է ասել, բոլոր կետերն ինչ-որ չափ առնվազն խախտված են, և այն պետությունը, որը հանդիսանում է երաշխավոր, ցավոք, ոչ բավարար կերպով է արձագանքում։ Կարծում եմ՝ սրա օրինակները բերելու կարիք չկա»։