168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրը «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանն է։
Գաղտնիք չէ, որ Կառավարական Տուն 1 շենքի (Կառավարության շենք) բակ մեքենայով անարգել մուտք գործելու և այնտեղ կայանելու իրավունք ունեն միայն բարձրաստիճան սահմանափակ թվով պաշտոնատար անձինք՝ վարչապետը, փոխվարչապետերը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը և մի քանի այլ պաշտոնյա։ Այս անձանց ցանկում, սակայն, որևէ կերպ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականը, բնականաբար, չի մտնում ու չի կարող մտնել, սակայն, իհարկե, դա Նիկոլ Փաշինյանի մտերիմ ՔՊ-ական Արայիկ Հարությունյանի հովանավորյալներին չի վերաբերում: