168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանն ասաց, որ շարունակում են դիմակայել ադրբեջանական շրջափակման հետևանքով առաջացած դժվարություններին։
«Այդ քննարկումների մեջ չեմ ուզում մտնել, չեմ մեկնաբանի ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ էլ այլ պաշտոնյայի ասածները, մենք Արցախում ենք, մենք դիմակայում ենք ու պահում ենք այս հողը։ Ինձ տվեք համայնքին վերաբերող հարցեր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Հակոբյանը։
168.am-ի հետ զրույցում Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանն ասաց, որ Եղցահողում որևէ մեկը չի պատրաստվում հանձնվել ու չեն էլ պատրաստվում անցնել Ադրբեջանի կողմից տեղադրված մաքսակետով։
«Անասնակերի հետ կապված խնդիրներ են առաջացել, անասնակերը սպառված է, նկատի ունեմ խոզի կերը, սակայն այդ հարցը պետնախարարի մակարդակով բարձրացված է, հուսանք՝ վաղը կլուծվի։ Մանկական կեր չկար, Կարմիր խաչի միջոցով այն հասցվեց գյուղ։ Պայմանավորվել ենք նաև, որ վաղը պետք է Կարմիր խաչից գան գյուղ, քննարկենք, որպեսզի ամենանհրաժեշտ սնունդը կարողանան հասցնել Եղցահող համայնք»,- նշեց Արտակ Հակոբյանը։