«Կարկանդակ, սուջուխ, եգիպտացորեն ուտելով՝ փորձում է ցույց տալ, որ ուտում է այն, ինչ մարդկանց մեծ մասը։ Ինքը շքեղ ռեստորաններում ուտում է ոչ տեսախցիկների առաջ, իսկ մարդկանց ցույց է տալիս, որ ինքը սովորական ձեթով պերաշկի է ուտում, այն էլ՝ փնթիավարի, առանց կարկանդակն անձեռոցիկով բռնելու։ Նա «ժող ջանին» փորձում է համոզել, որ նրանցից մեկն է»։
«Նիկոլի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան կոչվածն անընդհատ գրում է՝ լրատվամիջոցները, լրագրողական դաշտը կործանվում են։ Ա՛յ կործանվածներ, դուք երկիր եք կործանում, դուք ձե՛ր մասին մտածեք։ Մի հրապարակումը լավը կլինի, մյուսը՝ վատը, մեկն անթերի կլինի, մյուսը թերություն կունենա, դա ի՞նչ կապ ունի։ Դուք ի՞նչ գործ ունեք մամուլի հրապարակումների հետ»:
Իշխանությունը Գրողների և Նկարիչների Միությունների շենքերը պետականացնելու գործընթացը մեկնարկելուց գրեթե մեկ տարի անց որոշել է պետականացնել նաև Ժուռնալիստների միության գույքը։
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը չի փոշմանել, որ ընտրել է քաղաքացի մնալու ճանապարհը՝ հակառակ կոմֆորտում տեղավորվելու հնարավորությանը: