Ես այս աշխարհն իմանալով մի բան հստակ կարող եմ ասել, եթե ուզում ես կռվել՝ քեզ զենք տվող միշտ էլ լինելու է։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի 1-ին հրամանատար Արկադի Կարապետյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե չենք կարող Արարատի մասին խոսելով՝ գնանք զենք գնելու, մեզ ոչ ոք զենք չի տա, քանի որ չեն ցանկանում Թուրքիայի հետ վատացնել հարաբերությունները։
«Հիմա, երբ ես այստեղ եմ, ինձ համար դժվար է այդ մարդկանց ինչ-որ բան ասելը և դժվար է այդ հարցին պատասխանելը։ Ճիշտ է, այնպես չէ, որ ես այդ ամենով չեմ անցել ժամանակին, երբ բոլորի համար լավ էր, մենք էլ ուրիշ վիճակի մեջ էինք, շաբաթներով անձրևի տակ էինք քնում։ Սա մի կողմ դնենք, սա այսօր ամեն դեպքում էական չէ, որովհետև ես այսօր այստեղ եմ, նրանք՝ այնտեղ, նույնիսկ ինձ իրավունք չեմ վերապահի իրենց խորհուրդներ տալ»։