Գործող գնով ռուսական գազի ներմուծման պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա ապրիլին։ Դրանից հետո նույն գնով գազ ստանալու հեռանկարներ այսօր չեն երևում։ Ամենայն հավանականությամբ՝ հաջորդ տարվա սկզբից ներմուծվող ռուսական գազը կթանկանա։
Դրամի փոխարժեքը 2025 թվականին կանխատեսվում է մեկ դոլարի դիմաց 402 դրամ միջին փոխարժեքով։ Փոխարժեքի դինամիկայի վրա կազդի նաև ներմուծման աճը՝ ներքին սպառողական և ներդրումային պահանջարկի ընդլայնման պայմաններում։ 2024 թվականի կրճատումից հետո դրամական փոխանցումների դինամիկայի վերականգնումը և կայուն զբոսաշրջային ակտիվությունը կաջակցեն ազգային արժույթին։ Միջնաժամկետ ժամանակահատվածում թուլացումը կկազմի տարեկան միջինը 0,6%:
Չնայած դրան, իշխանությունները չեն պատրաստվում ինչ-որ կերպ մեղմել տնտեսության կորուստները։ Անցած տարի պետական բյուջեից 25 մլն դոլար տվեցին ՏՏ ոլորտին՝ որպես աջակցություն, իսկ մյուսներին անտեսեցին։ Թեև ՏՏ-ն, կարելի է ասել, դրամի արժևորումից տուժած՝ աջակցության ամենաքիչ կարիքն ունեցող ոլորտներից մեկն էր։