Համբարձումյանը շատ պահանջկոտ էր՝ զայրացնել բառը ճիշտ օգտագործեցիք։ Կզայրացնի երևի այն, որ առաջվա նման այդքան նվիրված մարդիկ հիմա չեն աշխատում։ Նա 16 ժամ աշխատում էր, ու մյուս աստղագետներն էլ իրենց թույլ չէին տալիս ավելի պակաս աշխատել։
Տարածքով, բնակչությամբ փոքր երկիր ենք, իսկ ամենավատը, որ տնտեսական ցոււցանիշներով շատ թույլ ենք, բայց պարզվում է՝ գիտությունը կապ չունի չափերի հետ, և շատ դեպքերում Հայաստանը կարևոր տեղ է զբաղեցնում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ ընդգծելով, որ աշխարհում 200 պետությունից ընդամենը 73 երկիր ունի աստղադիտարան, և այստեղ արդեն ինչ-որ առավելություն ենք ստանում։
Աստղադիտարանը շարունակում է այսօր էլ բազմաթիվ հայտնագործություններ ունենալ, մենք հայտնաբերում ենք անկայուն աստղեր և ակտիվ գալակտիկաներ։ Ամեն տարի Բյուրականի աստղադիտարանում որևէ հայտնագործություն կա։
Եթե այդքան գումար պետությունը գտնի կամ մեկ այլ աղբյուրից հովանավորներ գտնենք, իհարկե, ցանկալի է նոր դիտակները տեղադրել ավելի բարձր՝ օրինակ, Արագածի վրա կամ քաղաքների լուսավորությունից հեռու վայրում։ Ժամանակին Արցախում բավականին լավ վայրեր էինք գտել։ Արցախը, ի դեպ, շատ լավ աստղակլիմա ունի։