Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հանրակրթական դպրոցներում ուսումնական տարին կմեկնարկի առանց մի քանի դասագրքերի։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, իսկ փորձագետի ասածն էլ հաստատեցին ԿԳՄՍ նախարարությունից՝ պատասխանելով մեր գրավոր հարցմանը։