Սոցիալական տարբեր հարթակներում այս օրերին ամենատարբեր աղբյուրներ տեղեկացնում էին, թե ապրիլի 1-ից ՌԴ-ն դադարեցնում է դեպի Հայաստան ուղիղ չվերթերը: Ի դեպ, չվերթեր ամրագրելու բոլոր կայքէջերում ևս ապրիլի 1-ից սկսած՝ որոնումները չեն տալիս համապատասխան արդյունքներ. որոնումները ցույց տվեցին, որ հայկական ոչ մի ավիաընկերություն ապրիլի 1-ից հետո դեպի Մոսկվա պլանավորած թռիչք չունի։
2021թ. մարտի 18-ին պետական գրանցում ստացած «Ֆլայուան Արմենիա» (Fly One) ավիաընկերությունն արդեն հաջորդ օրը՝ մարտի 19-ին, դիմեց ՀՀ քաղավիացիայի կոմիտե՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալու նպատակով: Հիշեցնենք, որ այս վկայականն է այն փաստաթուղթը, որն իրավունք է տալիս զբաղվել կոմերցիոն փոխադրումներով: