Խորհրդային ժամանակաշրջանում, երբ Հայաստանը և Ադրբեջանը մեկ միության կազմում գտնվող երկրներ էին, ստիպված էին ապրել, այսպես կոչված, բարեկամության և խաղաղության պայմաններում: Դրա հիմքում, բնականաբար, ԽՍՀՄ-ի ծանր և երկաթյա ձեռքն էր, մյուս կողմից՝ այդ ամենն իրականացնում էին նաև մշակութային և հասարակական պրոպագանդայով:
Ամոթ էլ է ասել, թե ովքեր են այսօր Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Հրանտ Մաթևոսյանի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի և մյուս տաղանդավոր գրողների գործի շարունակողները, Էդվարդ Միլիտոնյանն ու Հակոբ Մովսե՞սը․․․ Չի բացառվում, որ անտաղանդ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի հեղինակած հայոց օրհներգի տեքստի փոփոխությունը վարչապետ կոչեցյալը հանձնարարի հանճարեղ բանաստեղծներ Էդվարդ Միլիտոնյանին կամ Հակոբ Մովսեսին։