Հունիսի 18-ին Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով նա դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Ջալալ Հարությունյանը դատական նիստին ներկա չէր:
168.am-ի խմբագրություն է դիմել 60-ամյա Հովհաննես Գասպարյանը՝ ահազանգելով, որ 2019 թվականին «միամտորեն հավատացել է «Մոգո» վարկային կազմակերպության գովազդներին և հայտնվել թակարդում»: