Վերաքննիչն անփոփոխ թողեց Ջալալ Հարությունյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը

Հունիսի 18-ին Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով նա դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Ջալալ Հարությունյանը դատական նիստին ներկա չէր:

Նշենք, որ պաշտպանական կողմն առաջարկել էր մեղմացնել Ջալալ Հարությունյանի պատիժը և պայմանականորեն չկիրառել, իսկ տուժող կողմը պահանջել էր նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման և ոչ թե՝ 5 տարի 6 ամիս ժամկետով, սակայն Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը, այնուամենայնիվ, Ցորի զորամասի զոհված զինծառայողների ծնողները ծափերով ընդունեցին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30