Մայիսից Հայաստանից՝ ծաղիկի, իսկ հունիսին՝ պտուղ-բանջարեղենի արտահանումը ռուսական շուկա սահմանափակվել է։ Հուլիսի 27-ից սահմանափակվելու է նաև Հայաստանի կաթնամթերքի արտահանումը։ Նման որոշում է կայացրել Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», պատճառը՝ ըստ ռուսական կողմի՝ ապրանքների որակն է։