Կանաչ սոխն անհրաժեշտ է օգտագործել հոգեկան սթրեսի ավելացման դեպքում, այն ամրապնդում է ուղեղի ակտիվ գործունեությունը: Այս մասին խոսել է գաստրոէնտերոլոգ, Սանկտ Պետերբուրգի SM-Clinic-ի թերապևտ Ալեքսանդրա Յակովլևան։ Բժշկի խոսքով՝ սննդանյութերի պարունակությամբ կանաչ սոխը գերազանցում է գլուխ սոխին։ Բանջարեղենն ունի մեծ քանակության կալիում, որն օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը և այտուցը։