«Ինձ ցույց տվեց նկարներ Շուշիի ամենափրկիչ եկեղեցուց, թե ինչպես են եկեղեցին վերածում մզկիթի։ Հստակ ասաց, որ Արցախի հարցը էթնիկ խնդիր է, էթնիկ ատելությունը, նաև իր ուսումնասիրած երկրների դեպքում, չի տեսել գերեզմանների վանդալիզմի դեպքեր, ինչը տեսել է Արցախում։ Նրան ես փոխանցեցի մի քանի հայ մասնագետների կոնտակտներ, որպեսզի նրանք էլ Արցախի խնդրի ու ներկայիս իրավիճակի մասին տվյալներ փոխանցեն՝ արդեն ավելի մասնագիտորեն»,- ընդգծեց Աշխեն Գևորգյանը։