«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է։
Նման ելույթներով Նիկոլ Փաշինյանը լուծում է նաև շատ ավելի գլոբալ խնդիր՝ ցույց է տալիս հասարակության ամոթի ու արժանապատվության չգոյությունը, որովհետև ամոթ ու արժանապատվություն ունեցող հասարակության դեպքում անկարելի պիտի լիներ ազգի սրբությունների վերբալ պղծումն ու նախնիների վիրտուալ արտաշիրմումը։
Թույլ Հայաստանը նրանց չի բավարարում, անհրաժեշտ է ոչ միայն թույլ, այլ նաև անանցյալ Հայաստան։ Ահա այդ իմաստով՝ խնդիր չունենալով Հայաստանի ներկայիս վարչախմբի հետ և պահանջելով խեղել Հայաստանի անցյալը, Ադրբեջանը պայքարում է ապագա Հայաստանի դեմ։
Իշխանությունը սարսափում է այդ հեռանկարից, որովհետև այդ անցման ժամանակ պարզվելու է, որ դրա թիվ մեկ խանգարողն իշխանությունն է։ Իսկ դա այն անցումներից չէ, որոնց ժամանակ ձիերին չեն փոխում։ Հատկապես, որ ձիերը ներսում հանդես են գալիս՝ առյուծի, դրսում՝ նապաստակի կերպարանքով։