Արդյո՞ք այս առումով կլինի վերադարձ Սամվել Բաբայանին, ժամանակը ցույց կտա, բայց մի բան հստակ է՝ հերթով ադրբեջանական թիրախում առկա հայ ազատամարտիկներին և հրամանատարներին տարբեր առիթներով հիշելու են և փորձելու «դոսյե» թարմացնել, կամ արդեն ունեցածն օգտագործել՝ ներքաղաքական և արտաքին ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով:
Հունիսի 29-ի «Մոռացված հունիսի 29-ը. Ինչո՞ւ անհայտ կորած անձանց թիվն ավելացրած իշխանությունն այն չի հիշում, արդյո՞ք հայկական կողմն «օգտվում» է Արմեն Աբազյանի՝ Բաքվի հետ պայմանավորվածությունից» վերտառությամբ հոդվածում հիշեցրել ենք 2025 թվականի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովների և նրանց ներկայացուցիչների հանդիպումները, և, որ 2025 թվականի հունիսին այդ ժամանակ դեռ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հայտնել էր, որ «նախնական պայմանավորվածություն ունենք, որ համատեղ իրականացնելու ենք որոնողական աշխատանքներ»։
168.am-ի հետ զրույցում անհայտ կորած անձանցից մի քանիսի հարազատներն ասացին, որ Քննչական կոմիտեի համապատասխան պաշտոնյաների հետ պարբերաբար հանդիպում են, սակայն որևէ դրական առաջընթաց չկա. Քննչականից ասում են՝ աշխատանքներ են տարվում, և վերջ։