Հունվարի 14-ից Հայաստանում խաղողագործները սկսել են խաղողի այգիների իրենց աշխատանքները, մասնավորապես՝ խաղողի վազերի էտը՝ հատումները։ Աշխատում են, չարչարվում, բայց չգիտեն՝ ի՞նչ բերք կստանան, ի՞նչ արժեքով կիրացնեն այն, կտուժե՞ն, թե՞ կշահեն։ Այսօր խաղողի դաշտերում սնուցման, ոռոգման նախապատրաստական աշխատանքներ են անում։