Երբ մենք այն զգում ենք: Իսկ այն զգում ենք, երբ մեզ ուրիշների տեղն ենք դնում: Եթե մեզ հիվանդների ու ննջեցյալների տեղը դնենք, ապա դա մեզ կօգնի կարեկցանքով աղոթել. կարեկցանքը սիրտն է մտնում, և մեր աղոթքը դառնում է սրտի աղոթք:
Եթե կարող ես, ապա կամացուկ շարականներ երգիր կամ աղոթիր՝ Աստծուց առողջություն խնդրելով քեզ և այլոց համար, որոնց դու, որպես հիվանդությունների հակված մարդ, կարող ես ավելի լավ զգալ: Այժմ քեզ տրվում են աղոթքի համար բոլոր պայմանները, և նույնիսկ տառապանքը, որ հիվանդների համար աղոթելու շատ կարևոր նախադրյալ է, որպեսզի աղոթքը սրտից բխի:
Աստվածասերները, նախ և առաջ, պետք է ուղղադավան հավատք ունենան՝ ըստ Սուրբ Գրքում սուրբ հայրերի կողմից գրի առնված խրատների, քանի որ բոլոր հոգևոր բարիքների հիմքը ճշմարիտ Աստծու և Քրիստոսի տնօրինության դավանությունն է, որի միջոցով փրկվեցինք մենք՝ ամենքս: Իսկ դրանից հետո միայն անհրաժեշտ է «հոգ տանել» աղոթքների մասին:
Ինքներս մեզ համար աղոթելիս միայն մեզ համար չէ, որ աղոթում ենք. մեզ համար աղոթքն անհրաժեշտ է որպես նախապատրաստություն՝ Աստծու առջև պատշաճ հանդերձանքով ներկայանալու համար:
Մի՛ վախեցիր: Յուրաքանչյուր ոք որևէ բանի հետ կապված խնդիր պե՛տք է ունենա, որովհետև երբ խնդիրներ կան, մենք Քրիստոսի ոտքերի մոտ ենք նստում ու Նրա օգնությունն աղերսում:
Աղոթող մարդը միշտ ունի ներքին մի խաղաղություն, ուրախություն, որ այս աշխարհից չէ, այլ Աստծուց է գալիս, որի մասին ասաց Տեր Հիսուս. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ» (Հովհաննես 14:27) և «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթեոս 11:28): Աղոթող մարդու սրտի մեջ Աստված դնում է Սուրբ Հոգու առհավատչյան, որի մասին խոսում է Պողոս առաքյալը (Բ Կորնթացիներ 1:21-22): Դա Աստծու ներկայությունն է մարդու մեջ: Նման մարդը հավատալու համար այլևս արտաքին նշանների կարիք չունի, քանզի Աստված Ինքը բնակվում է նրա հոգում, ինչպես ասաց Տեր Հիսուս, թե՝ Երկնքի Աքայությունը ձեր մեջ է:
Բոլոր ննջեցյալները կարոտ են քահանայական աղոթքի և պաշտամունքի: Բացի աղոթելուց, ննջեցյալների համար նաև նրանց հիշատակի համար ողորմություն ենք անում. «Քանզի ողորմությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակոբոս 2:13):
Մարդու կյանքում վերազարթոնք պարգևող կարևորագույն իրողություններից է աղոթքը: Ճիշտ մոտեցմամբ իրագործված աղոթքը վերականգնում, ուժ և զորություն է հաղորդում անհատին: Ավետարանում Հիսուսը հորդորում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել աղոթքի վրա՝ այն դիտարկելով անհատի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող բաղկացուցիչներից մեկը:
Ժամանակակից տեղեկատվական աշխարհում, երբ առօրյա զբաղվածությունը, աշխատանքն ու իրադարձությունները սրընթաց թափանցում են անհատի կյանքն ու կլանում նրա ժամանակը, մարդկանց համար ամեն օր եկեղեցի հաճախելը, ժամերգությանն ու աղոթքին մասնակցելը դառնում են դժվարին: