Թող աղոթքը թող չլինի հարկադրաբար։ Լարվածությունը կարող է ներքին դիմադրություն առաջացնել ու վնասել մեզ։ Շատերը հիվանդ են դարձել լարվածությամբ աղոթելով․․․ Հոգում, իհարկե, ինչ-որ բան տեղի է ունենում, երբ աղոթք ենք կորզում, սակայն դա անառողջ երևույթ է։
Շատերը նկատած կլինեն, որ այժմ ժամանակը շատ ավելի արագ է անցնում, քան նախկինում: Թվում էր, թե գիտական և տեխնոլոգիական առաջընթացն ինչ-որ չափով կփոխարիներ մարդու աշխատանքին և, մարդն ավելի շատ ժամանակ կունենար, բայց այժմ հակառակ պրոցեսն է: Նախկինում մարդիկ օրը սկսում և ավարտում էին աղոթքով և ոչինչ չէին անում առանց աղոթքի:
Տերն Ինքը կսովորեցնի մեզ աղոթքին։ Ինքներս չենք սովորի, ոչ էլ ուրիշ մեկը կսովորեցնի։ Չասենք․ «Այսքան երկրպագություն արեցի, այժմ շնորհն ինձ ապահովված է»։ Բայց խնդրենք, որ աստվածային իմացության անեղծ լույսը շողարձակի մեր մեջ և բացի մեր հոգևոր աչքերը՝ Նրա աստվածային խոսքերը ըմբռնելու համար։
Երբ ասում ենք «սեր», նկատի ունենք ոչ թե որպես արժանիք ձեռք բերված առաքինությունները, այլ մաքուր սիրտը, որը սիրում է Քրիստոսին ու մարդկանց։ Ահա թե որն է նպատակակետը։ Ամեն ինչ ուղղենք դրան։