44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, Գլխավոր դատախազությունից որևէ ակնկալիք չունի, ասում է՝ քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, որևէ փոփոխություն տեղի չի ունենա, այլ բան է, որ իշխանափոխությունից հետո նա ամեն ինչի համար պետք է պատասխան տա։
«Մեր պետությունը, մեր ժողովուրդը որբ է, եթե այս երկիրը ղեկավար ունենար՝ այս օրին չէր լինի։ Դուք հասկանո՞ւմ եմ, ՀՀ օրվա ղեկավարը կալանավորում է մի մարդու, ով ամբողջ կյանքում իր երկիրն է շենացրել, Արցախին է օգնել, Ստեփանակերտում կառուցել է գերհագեցած հիվանդանոց։ Հիմա այսքանից հետո ի՞նչ մտածես նման ղեկավարի մասին։ Թշնամին՝ դրսից, սրանք ներսից կանգ չեն առնելու՝ Հայաստանը կործանելու համար»,- հավելեց Մարտին Եսայանը։
«Երբ ՀՀ կառավարությունը գրում էր իր ծրագիրը, խոստանում էր Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա, բայց հետո Արցախը նվիրեց Ադրբեջանին։ Օր առաջ պետք է ազատվել թուրք-ադրբեջանական շահը սպասարկող իշխանությունից, որպեսզի կարողանանք առաջ տանել հայկական շահը։ Հակառակ դեպքում չեմ ուզում պատկերացնել, թե ինչ իրավիճակում կհայտնվի Հայաստանը»,- ընդգծեց Դավիթ Գալստյանը։