«2018 թվականից ի վեր առաջին անգամ ձևավորվել է մի իրավիճակ, երբ ՀՀ քաղաքացիները մերժեցին այս իշխանությանը։ ՔՊ-ն 700 հազար ձայն չի ստացել։ Բոլորն էլ շատ լավ հասկանում են՝ ի՞նչ 700 հազար ձայն»,- մասնավորապես նշեց Արման Աբովյանը։
Այն, ինչ արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պարզապես մանդատագողություն է։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախընտրական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը՝ մեկնաբանելով երեք ընտրատեղամասում հունիսի 7-ի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ-ի որոշումը, որի պատճառով ԲՀԿ-ն չի հաղթահարում ընտրական շեմը։
Ձայների վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարում է ընտրական շեմը և կանցնի հաջորդ գումարման խորհրդարան։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում տեղեկացրեց ԲՀԿ ընտրական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրության արդյունքների և դրանց շուրջ ձևավորվող քաղաքական իրավիճակի թեմայի շուրջ։