«Տարբեր զորամասեր և առաջնագիծ իմ այցերի արդյունքում ինձ համար Զինված ուժերին առնչվող ամենակարևոր արձանագրումն այն է, որ հանդիպում եմ ծառայողների, որոնք գաղափարապես ուժեղ են, պատրաստ են հայրենիքի պաշտպանությանը, որոնք ծանրագույն պայմաններում իրականացնում են հայրենիքի պաշտպանի իրենց բարձր առաքելությունը: Ընդ որում, այդպիսի մարդկանց հանդիպում եմ և՛ ժամկետային, և՛ պայմանագրային զինծառայողների շրջանում, այդ թվում՝ սպայական կազմի, որոնք անկախ երկրում ստեղծված քաղաքական վիճակից, ադրբեջանական հոխորտանքներից և նոր սպառնալիքներից՝ մնում են սահմանին և իրենց ծառայությամբ ապահովում ՀՀ անվտանգությունը: