Այն օրվանից, երբ ադրբեջանցիների կողմից փակվեց Բերձորի միջանցքը, տարբեր երկրների ղեկավարներ, պատգամավորներ, նաև՝ միջազգային, այդ թվում՝ իրավապաշտպան կազմակերպություններ, կա՛մ անկեղծ, կա՛մ հերթապահ մտահոգություններ էին հայտնում և կոչ անում բացել միջանցքը։ Հայաստանի տարբեր պետական պաշտոնյաներ՝ արտգործնախարար, հատուկ հանձնարարություններով դեսպան և այլ գործիչներ, իրենց հանդիպումների, միջազգային համաժողովների ժամանակ, իրենց հերթին՝ ներկայացնում էին իրավիճակը և․․․ իրենց պարտքը լիովին կատարած համարում։