168.am-ը մարտի 13-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու՝ Ադրբեջանի համապատասխան կառույցից վերը նշված հարցով գրավոր համագործակցության առաջարկ, ինչպես նաև՝ կոնկրետ անձանց ցուցակ ստացե՞լ են, որոնց Ադրբեջանը մեղադրում է «ռազմական հանցագործության մեջ», և որոնք «թաքնվում են» ՀՀ տարածքում:
168.am-ը գրել էր՝ Ալիևը Փաշինյանի ռազմավարական գործարքի առաջարկին պատասխանել է այլ փոխշահավետ գործարքով: Մասնավորապես, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով՝ «քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են» խոսույթով: