«44-օրյա պատերազմի ժամանակ ինչո՞ւ թույլ չեն տվել ռուսական զորքը գործի, քաղաքականությունը, որն այս իշխանությունն է վարել՝ բերել հանգեցրել է սրան, որ ռուսական կողմը պահպանի չեզոքություն։ Դրա համար Ռուսաստանը հիմա այս հարցերում շատ «դելիկատ» է։ Այո, ՀԱՊԿ-ում կան թերություններ, ինչպես շատ կառույցներում, բայց առանց այդ կառույցի Հայաստանն ամբողջովին մնում է միայնակ, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ որևէ դաշինքի ստորագրում նշանակում է՝ ՀՀ պետականության դե ֆակտո վերացում։ Ադրբեջանը խորամանկ է, Փաշինյանին ասում է, որ կարող են պայմանագիր ստորագրել ու խաղաղ ապրել, բայց դրան հավատում է միայն Փաշինյանը, նրանից բացի, որևէ մեկը չի հավատում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
«Այսօր Ադրբեջանից զատ, նաև մեկ այլ վտանգավոր բան է տեղի ունենում՝ Իսրայելի բանակը ցամաքային հարձակում է սկսել Լիբանանում։ Այսպիսով՝ Իսրայելը սադրում է, որպեսզի Իրանը մտնի ռազմական գործողությունների մեջ, սա նաև Միացյալ Նահանգների ցանկությունն է։
Ադրբեջանական կրակոցների ու հնարավոր ագրեսիայի հրավերը Նիկոլն ու ՔՊ-ն են տվել իրենց գործողություններով։
168.am-ի հետ զրույցում ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն ասաց, որ տարածաշրջանում ու մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունները հասկանալու համար պետք է լսել, թե ինչ են ասում այլ երկրների ղեկավարները՝ Իրան, ԱՄՆ, Ռուսաստան, ինչպես նաև Ալիևին ու Էրդողանին, որոնք իրականությունը չեն թաքցնում։
«Երբ Երևանում նա հայտարարում էր, որ ձեռքերն Արցախից լվանում է, ի՞նչ կապ ունի ՄԱԿ-ի ամբիոնը, որտեղից նրա խոսքը պետք է լիներ այն մասին, թե ինչպես է նա պատկերացնում Հայաստանի ապագան։ Այդ գագաթնաժողովը նրա համար է, որ ամեն երկիր խոսի իր ապագայից, նրա ելույթում ապագային միտված որևէ բան չկար, բոլորը նրա մասին էր, թե ինչպես եկան, ջարդեցին, սպանեցին, բոլորը մեղավոր են, բացի իրենից, և այլն։ Ինչո՞վ է տարբերվում նրա խոսքը Երևանում և ՄԱԿ-ի ամբիոնից։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի, իսկ ավելի ճիշտ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակումը Հայաստանի սահմանների վրա նպատակ ունի ճնշել Հայաստանին, որպեսզի Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։