«Նույն Արցախի հարցի վերաբերյալ, երբ սկզբում նշաձող էին իջեցնում, հետո դա վերածվեց էթնիկ զտման ու բռնի տեղահանության, իսկ այսօր արդեն առհասարակ Արցախի հայության իրավունքներից չեն խոսում։ Այսպիսի բազմաթիվ կենսական հարցեր կային, որոնց շուրջ իբր բանակցություններ էին ընթանում։ Այսինքն՝ Ադրբեջանը հերթով գործընթացի շրջանակներում իր բոլոր հարցերը լուծում է և այդ գործընթացը նրան շատ ձեռնտու է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տաթևիկ Հայրապետյանը։
«Օրեր առաջ Ադրբեջանում քննարկվում էր, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի խորհրդի կողմից ընդունված մի հայեցակարգ, որտեղ հստակ ամրագրված էր ադրբեջանցիների վերադարձի պահանջը և այլն: Ակնհայտ է, որ նման հայեցակարգերն առանց իշխանությունների մասնակցության չեն լինում, սրանք ուղղակի մարդիկ չեն, ովքեր 1988թ. հեռացել են Հայաստանից և հիմա որոշել են հավաքվել և հայեցակարգ ընդունել իրենց վերադարձի պահանջի մասին:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելիս անդրադարձել էր խաղաղության պայմանագրի կնքման համար ադրբեջանական կողմի պահանջներին և ասել էր. «Նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով և ավարտում են Հայաստանի մայրաքաղաք Երևանով»։