«Մենք ներկայացնում ենք հայկական արտադրանք, բայց մարդիկ նախընտրում են հայտնի անունների հետևից գնալ, կամ, եթե գիտեն, որ դա դրսի դիզայների աշխատանք է՝ գնում են: Եթե ուրիշ է՝ ուրեմն լավն է: Իսկ եթե դու դուրս գնաս՝ սովորելու, քեզ կսկսեն ուրիշ ձևով վերաբերվել, բայց ես մտադիր չեմ դուրս գալու, ես ուզում եմ այստեղ ճաշակ ձևավորել, հայկական արտադրանք ներկայացնել»: